Արտավանը երեկվանից լույս ունի
Վայոց Ձորում երկու օր շարունակվող հրդեհի հետևանքով Արտավան գյուղի ենթակառուցվածքները լրջորեն չեն տուժել: Գյուղապետ Ատոմ Վարդանյանը Panorama.am-ին ասաց, որ երեկ երեկոյան վերականգնվել է էկելտրաէներգիայի մատակարարումը:
Հիշեցնենք, գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հետևանքով օգոստոսի 10-ի դրությամբ այրվել էր 14 էլեկտրական սյուն, ինչի հետևանքով գյուղը հոսանքազրկվել էր:
Վարդանյանի խսոսքով, հրդեհի հետևանքով վնաս է կրել գյուղացիներից մեկը: Խոտը հնձել էր, տուկ արել, բայց չէր հասցրել տուն բերել: Խոտհարքում գտնվող 200 տուկ անասնակարն էլ է այրվել:
Վերջին տվյալներով օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք):
Հդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մարդիկ՝ 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորի անտառի հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել
- Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
- Վայոց Ձորում հրդեհն արագորեն տարածվում է
- Վայոց Ձորում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը հասել է 250 հա-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան