ԲԿՄԱ-«Սպարտակ» հանդիպման անվտանգությունը կապահովի ավելի քան 1600 զինվորական
Մոսկվայում ավելի քան 1600 զինծառայող և ՌԴ ազգային բանակի սպաներ Կապահովեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի ԲԿՄԱ-«Սպարտակ» խաղի ընթացքում կարգ ու կանոնը։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ «Ռեսգվարդիայի» տեղեկություններով՝ հերթապահության մեջ ներգրավված կլինեն սպառազինության զինվորական ստորաբաժանումների հատուկ ուժերը, Ազգային գվարդիայի Կենտրոնական օկրուգի զորքից ավելի քան հազար զինծառայող, այդ թվում `400 զինվոր ՕՄՕՆ-ից։ Բացի դրանից ևս 250 հոգի կգտնվեն պահեսատզորում։
Նշվում է, որ հանդիպմանը մտադիր է այցելել մի քանի հազար մարդ։ Այն տեղի կունենա այսօր՝ Մոսկվայի ժամանակով 17։30-ին։