Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը կիսեցին Օփենի 1-2 տեղերը
Իսպանիայում ավարտվեց Բադալոնա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 23 երկրների 143 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 19 միջազգային վարպետ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարում հիանալի հաջողության հասան գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը: Երկու շախմատիստներն էլ մրցաշարն անցան առանց պարտության. տոնեցին 6-ական հաղթանակ և 3-ական պարտիա ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Արդյունքում Գրիգորյանը և Պետրոսյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Պետրոսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Մեր շախմատիստները բարձրացրեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Պետրոսյանը՝ 25, իսկ Գրիգորյանը՝ 8 կետով:
7 միավորով Բադալոնա Օփենի 3-րդ մրցանակակիր է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչ Ինյանը: