Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Շարմազանով
«Նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյի այցն Արցախ։
ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այսօր Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն այսօր հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
«Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում»,- նշել է Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան