Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնելուց
Ավելի քան 500 ռուսաստանցի, ովքեր հանգստացրել են Թուրքիայում, բողոքում են ինքնազգացողության վատացումից: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Բողոքները ստացվել են Ռոսպետրեբնադզորի թեժ գծին, որը գործում է Կոկսակի վիրուսի տարածման առթիվ:
Միաժամանակ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաձգում կամ հրաժարվում են Թուրքիա հանգստի մեկնելուց: Սակայն այս պահին մասսայական հրաժարումներ չկան:
Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ պահանջելով պարզաբանում այդ երկրի հարավային շրջաններում առկա համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուրքիայից դեռ պատասխան չի ստացվել:
«Հիվանդության դեպքեր գրանցվել են Սիդեում, Ալանյայում, Բելեկում, Կեմերում: Հիվանդացածների թվում մեծ է մինչև 14 տարեկան երեխաների թիվը»,-գրում է աղբյուրը:
Ռոսպետրեբնադզորը ՌԴ քաղաքացիների համար տարածել է հայտարարություն՝ բացատրելով, թե ինչպես կարող են մարդիկ հրաժարվել Թուրքիա մեկնելուց:
Վիրուսի հետևանքով խանգարվում է աղիների աշխատանքը, ընդհանուր թունավորման նշաններ են լինում, ցան:
Վարակի առաջին բռնկումն արձանագրվել է Չինաստանում տասը տարի առաջ: Այդ ժամանակ հիվանդության հետևանքով զոհվեց 22 երեխա, 800 մարդ վարակվեց, 200 երեխա հոսպիտալացվեց:
Հարակից հրապարակումներ`
- Կոկսակի վիրուս. Զբոսաշրջիկները շփոթված են
- Կոկսակի վիրուսի դեպքեր են արձանագրվել նաև Հայաստանում
- Թուրքիան թաքցնում է հանգստավայրերում Կոկսակի վտանգավոր վիրուսի համաճարակը