Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԻ նախարարը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում