Մոբիլ խմբերը Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն
Ախալքալաքի ու Ջավախքի այլ բնակավայրերի բնակիչներին, որոնց գերակշռող մասը հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:
ԿԳ փոխնախարար Լիյա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցում վերապատրաստվել են 130 մոբիլ խմբեր: Նրանք պետք է ծառայություն մատուցեն բոլոր շահագրգիռ մարդկանց:
Աղբյուրը գրում է, որ Ախալքալաքում, որտեղ բնակչության 85 տոկոսը հայեր են, շատերը պետական լեզու համարվող վրացերեն գիտեն միայն կենցաղային մակարդակով:
«Դա խանգարում է նրանց ինտեգրվել հասարակությանը, դառնալ պետության լիարժեք քաղաքացի: Փորձագետները համոզված են, որ նոր քաղաքականության շնորհիվ իրավիճակն արմատապես կփոխվի: Համաձայն Մարդահամարի, որն անցկացվել է 2014-ի նոյեմբերին, Վրաստանում ապրում է ավելի քան 168 հազար հայ»,-գրում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան