Աստանայում հանդիպել են Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայտնում է կառավարության պաշտանական էջը:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ
- Հայաստանի և Բելառուսի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունների օրակարգը
- Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան