Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն:
ՀԱՕԿ պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ հայ բասկետբոլիստներն առաջին քառորդում մրցակցին զիջել են մեկ միավորի տարբերությամբ՝ 21:22: Սակայն, երկրորդ քառորդից սկսած Հայաստանի թիմն առավելություն է ստացել՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 46:33: Խաղն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով՝ 92:78:
Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռայան Բոաթրայթը՝ վաստակելով 22 միավոր:
A խմբի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան 72:88 հաշվով պարտություն է կրել Շվեդիայի ընտրանուց:
Չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը յոթ միավորով միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Նիկշա Բավցևիչի սաները հաջորդ խաղում կմրցեն Շվեդիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, մրցակցի հարկի տակ:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել
- Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն ունեցան նաև ազգային նշանակության հաղթանակ. մարզիչ
- Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
- Հայաստանի բասկետբոլիստները կրկին հաղթել են Ալբանիային