Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման աճ
- Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում