«Բիգ-Բեն»-ը չորս տարով «կլռի»
Վեսթմինսթերյան պալատի աշտարակի ժամացույցը, որն առավել հայտնի է «Բիգ-Բեն» անունով, օգոստոսի 21-ից «կլռի»՝ վերանորոգման պատճառով։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ վերանորոգման աշխատանքները կարող են տևել չորս տարի։ Մուրճերը, որոնք վերջին 157 տարիների ընթացքում ամեն ժամը մեկ հարվածել են շուրջ 14 տոննանոց զանգին, կանջատվեն ժամացույցից։ Զանգի ձայնը կլսվի միայն կարևոր իրադարձություների ժամանակ՝ օրինակ Նոր տարվա տոնակատարություններին։
Որպես վերանորոգման մաս նախատեսվում է մաքրել և վերանորոգել «Բիգ Բենի» սլաքները։
Միևնույն ժամանակ կփակվեն երեք ժամացույցները, իսկ չորրորդը ցույց կտա ժամանակը՝ աշխատելով ժամանակակից էլեկտրական շարժիչով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան