Կարապի լճի մոտ կբացվի քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը
Օգոստոսի 15-ին Երևանի Կարապի լիճում տեղի է ունենալու քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսի բացումը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցահանդես-նախագիծը համադրելու համար ԱՐՏ PR ընկերությունը հրավիրել է արվեստաբան Արա Հայթայանին։
«Կարապի լիճը մեր խտացված հիշողությունն է: Այն երևանցու մտորումների, երազների և քաղաքի կենսունակության հայելին է… Բազմաթիվ սերունդներ իրենց պտույտն են արել լճի շուրջ՝ միանալով կյանքի հավերժական պտույտին: Բազմաթիվ դերակատարումներ ստանձնած Կարապի լիճն այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսն այն հարթակն է, որտեղ ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը՝ որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը, այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է արվեստաբանը։
Ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում