Քլորի արտահոսքի պատճառով Իրանում 500 մարդ է տուժել
Իրանի Դիզֆուլ քաղաքում քլորի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 475 մարդ: <Լենտա.ռու>-ի հաղորդմամբ, նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ, սակայն հոսպիտալացման կարիք ունեցել են նրանցից 45-ը:
Մյուսները զննությունից հետո դուրս են գրվել: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են մեկ մարդու մահվան մասին: Բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել:
Քլորի արտահոսը տեղի է ունեցել քաղաքի ծայրամասում գտնվող ջրային ընկերության լքված պահեստում: Քլորից թունավորման հետևանքով առաջանում է սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, շնչառության դժվարացում, աչքերի ու մաշկի գրգռում: