ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։
Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
- ՀՀ ԱԻ նախարարը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան