Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ
«Միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար»,- այս մասին նշել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը Աստանայում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ և առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմանների հիման վրա:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Բելառուսի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունների օրակարգը
- Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան