Նոյեմբերին կմեկնարկի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը
Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ:
Նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը:
«Ներկայումս մշակվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը»,-ասել է Հայկ Բադալյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն
- Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի
- Կոմարով. Անհրաժեշտ է կենտրոնանալ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման նախապատրաստման միջոցառումների վրա
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
- ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին
- Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
- ՀԱԷԿ-ը ժամանակավոր չի աշխատի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան