Մայրաքաղաքում արգելվել է 2 կարուսելների շահագործումը
Նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում և բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել. արգելվել է 2 կարուսելների շահագործումը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման մասով էլ զեկուցվել է, որ հաշվառվել և նորոգվել է 19 խաղային կոնստրուկցիա:
Այս մասով նույնպես հանձնարարվել է շարունակական խստացված հսկողություն իրականացնել:
Նշենք, որ կարուսելների տեսքի ու գնի մասին սոցցանցերում քննադատական քննարկումներ կային, այնինչ այդ թեման տեղ չի գտել քաղաքապետարանի նիստում: