Թուրքական «Սիվասսփոր»-ը ցանկանում է վարձակալել Արաս Օզբիլիսին
Թուրքական «Սիվասսփոր» ֆուտբոլային ակումբը ցանկանում է «Բեշիքթաշ»-ից վարձակալել Արաս Օզբիլիսին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը՝ շեշտելով, որ Օզբիլիսը «Բեշիքթաշ»-ի կազմում չկարողացավ իր հաջողությունը գտնել:
Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Օզբիլիսի վարձակալության համար «Սիվասսփորի» կողմից արդեն «Բեշիքթաշ»-ին առաջարկ է արվել և մոտ օրերս պարզ կդառնա՝ արդյոք վերջինս կընդունի առաջարկը, թե ոչ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Բեշիքթաշը» 1.3 միլիոն եվրո էր վճարել «Սպարտակին»: Ընդհանուր առմամբ Օզբիլիսը հնարավորություն է ունեցել մասնակցել «Բեշիքթաշ»-ի ընդամենը 4 խաղի՝ խաղալով 210 րոպե: