ՄԻՊ. Փաստաբանին ուղղված սպառնալիքը քրեորեն պատժելի է և անթույլատրելի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ կապի մեջ է: ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես է եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:
«Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն:
Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Ա.Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին»,-հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանին սպառնում են
- Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանին սպառնալու համար դիմել է դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան