Աստանայում տեղի ունեցած հանդիպումը բավականին հուսադրող էր. Վազգեն Սաֆարյան
«Աստանայում տեղի ունեցած վարչապետերի վերջին հանդիպումը բավականին հուսադրող էր: Հանրության կողմից երկար սպասված ավտովարորդների վկայականների ճանաչման գործընթացը, կարծես, հանգուցալուծում ստացավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նաև հայտնեց՝ ընդունելով Աստանայի վերջին ու վերջերս Հայաստանում ԵԱՏՄ նախարարների հանդիպումները ցանկանում են, որ նոր ընթացք տրվի ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության՝ մասնավորպես մեքենաշինության ոլորտի զարգացմանը:
«Ռուսաստանի մեքենաշինարարների միությունը, Բելառուսի ու Ղազախստանի համանման կառույցները ստեղծել են կոորդինացիոն խորհուրդ, որը գործում է ԵԱՏՄ շրջանակներում: Այս խորհրդի հերթական նիստը սեպտեմբերին որոշվել է անցկացնել Հայաստանում: Օրակարգը ձևակերպել ենք հետևյալ կերպ՝ մեքենաշինության ոլորտի զարգացման խնդիրներին առնչվող հարցեր՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության համատեքստում»,- նշեց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այսօր մեր տնտեսական կապերը ոչ բավարար չափով են գործում և այս հանդիպումով փորձելու են ստեղծել հարթակ, որպեսզի կարողանանք համագործակցության եզրեր գցել ԵԱՏՄ երկրների հետ:
«Արդեն մեր հաստոցաշինական ձեռնարկությունների ղեկավարներին դիմել ենք նամակով, որպեսզի տան իրենց առաջարկությունները, կոնֆերանսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:
Վազգեն Սաֆարյանը բացատրեց, որ մեքենաշինության արդյունաբերություն ասելով պետք է հասկանալ թե հաստոցաշինություն, թե ավտոմեքենաշինություն:
Հարակից հրապարակումներ`
- Աստանայում հանդիպել են Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը
- Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ
- Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան