Մսամթերքը թանկացել է. «Ժողովուրդ»
Հայաստանի մսամթերքի և ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետևողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9 իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1 տոկոսով. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Սակայն էլ զգալի թանկացել է խոզի միսը՝ այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 25.9 տոկոսով: Թանկացում գրանցվել է նաև գառան, ոչխարի մսի շուկայում»,-գրել է թերթը՝ հավելելով, թե կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ են միս օգտագործում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին