«Գառնիի» կինոսրահում կատակերգություն կցուցադրվի
Ուրբաթ օրը` ժամը 20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ մեկ ժամից ավելի տևողությամբ կինոնկարը ներկայացնում է հեռավոր աֆրիկյան ցեղերից մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին և նրանց առնչությունը ժամանակակից քաղաքակրթությանը: