Սենթ Լուիսում մեկնարկել է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը
Ամերիկայի Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ խաղացել են արագ շախմատի երեք տուր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն՝ վաստակելով 4 միավոր: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Առաջին տուրի արդյունքները.Արոնյան-Նավարա` 1:0, Անանդ-Նակամուրա` 0:1, Լե Կուանգ Լյեմ- Կարուանա` 1:0, Կասպարով-Կարյակին, Նեպոմնյաշչի-Դոմինգես` ոչ-ոքի:
Երկրորդ տուր. Կարյակին-Լե Կուանգ Լյեմ` 1:0, Արոնյան- Նեպոմնյաշչի` 0:1, Նավարա-Կարուանա` 0:1, Նակամուրա-Կասպարով, Դոմինգես-Անանդ` ոչ-ոքի:
Երրորդ տուր. Կարուանա-Կարյակին` 1:0, Անանդ-Արոնյան` 0:1, Լե Կուանգ Լյեմ-Նակամուրա` 1:0, Կասպարով-Դոմինգես, Նեպոմնյաշչի-Նավարա` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո. 1-4. Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Արոնյան, Նեպոմնյաշչի` 4-ական միավոր, 5-8. Կարյակին, Կասպարով, Դոմինգես, Նակամուրա` 3-ական, 9-10. Նավարա, Անանդ` 1-ական:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը և Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը վերջին տուրում պարտվել է
- Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս. Արոնյան
- Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան