ԱԻՆ. Հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի
Օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.33-ին ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:
Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը:
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:
Հիշեցնենք, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «ԻԼ-76» օդանավը 5-րդ թռիչքը կկատարի «Խոսրովի անտառի» տարածքում
- Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ
- Ռուսական հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան