Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն
Օգոստոսի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կրկին մշակութային միջոցառում է: Ժողովրդական ու աշուղական երգերի` «Սարերի հովին մեռնեմ», «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» և այլ կատարումներով` «Երևան» ժողգործիքների նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա մենակատար Գառնիկ Գևորգյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են. «Համերգի տոմսի արժեքը 2000 ՀՀ դրամ է (սահմանափակ քանակությամբ` 50 տեղ): Համերգը կարող են դիտել նաև արգելոց-թանգարանի այցելուները. մուտքի տոմսի արժեքն անփոփոխ` 500 ՀՀ դրամ: Այցելուներին նաև հաճելի անակնկալ է սպասվում»։