Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից հեռացրել է «հանրապետություն» բառը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից և այլ սոցիալական ցանցերից հեռացրել է «հանրապետություն» (Cumhuriyet) բառը՝ ներկայանալով սոսկ որպես «Թուրքիայի նախագահ»:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միաժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ հանդիսացող Էրդողանը նաև սոցցանցերում սկսել է լայնորեն կիրառել «AKP նախագահ» տիտղոսը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թուր Յըլդըզ Բիչերը խստորեն քննադատել է Էրդողանի այդ քայլը՝ համեմատելով նրան Հիտլերի հետ:
«Եթե հանդուրժենք քաղաքականության մեջ իսլամիստական այդ կուսակցությունը ներկայացնող նախագահի կողմից «հանրապետություն» բառը հեռացնելու փաստը, ապա շուտով կկարդանք նրա «Իմ սուրբ պայքարը» գիրքը։ Չի կարելի անցնել ֆաշիզմի»,-նշել է պատգամավորը:
Այս խոսքերով CHP-ական պատգամավորն ուղղակիորեն ակնարկել է Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան