Սպորտը դարձել է նաև երկրի հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմին, ովքեր հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը զբաղեցրել էին 1-ին տեղը։
Շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը:
Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզումը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել
- Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն ունեցան նաև ազգային նշանակության հաղթանակ. մարզիչ
- Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող