Հոլիվուդում Brexit-ի արշավի մասին սերիալ կնկարահանեն
Հոլիվուդի խոշոր կինոստուդիան ծրագրում է սերիալ նկարահանել՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի կազմակերպչի օրագրի հիման վրա։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ կինոնկարի բյուջեն կկազմի մոտավորապես 60 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 77,3 միլիոն դելար):
Ներկայում կինոստուդիան, որի անվանումը չի նշվում, բանակցություններ է վարում The Bad Boys of Brexit («Brexit-ի վատ տղաները») գրքի հեղինակ Արոն Բենքսի՝ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության (UKIP) նախկին ֆինանսական հովանավորի, ինչպես նաև կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ:
Ըստ սցենարի՝ գլխավոր հերոս կլինի Գերի Գանսթերն, ով հասարակական կարծիքի հետազոտման մասնագետ է ԱՄՆ-ից և ապահովել է Leave.EU («Լքել ԵՄ-ն») արշավի խորհրդատվական աջակցությունը: Նա կպատմի Ֆարաջի և Բենքսի հաջողության պատմությունը:
Աղբյուրը գրում է, որ 6 մասից բաղկացած ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի հունվարին, այն էկրան կբարձրանա հաջորդ տարվա ապրիլին: