ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի ու Հորդանանի սահմանին գտնվող փախստականների վիճակով
ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն անհանգստացած են Հորդանանի հետ Սիրիայի հարավային սահմանային ճամբարում գտնվող 50 հազար փախստականների վիճակով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը հայտնել է, որ նրանցից մեծ մասը երեխաներ ու կանայք են:
«Վերջին օրերին հաղորդվել են այդ շրջանում ավիահարվածների մասին, ամեն ինչ ավելի վտանգավոր է»,- ասել է նա:
Բացի այդ՝ շատ սուր է նաև սննդի ու բժշկական ծառայությունների խնդիրը:
Հակն ավելացրել է, որ որ չնայած սահմանափակ միջոցներին, ՄԱԿ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հորդանանի իշխանություններին, սիրիացի փախստականներին օգնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին