ՍԱՊԾ. Դաբաղ չի ախտորոշվել
Լաբորատոր փորձաքննության արդյունքում Լոռու մարզի Դսեղ և Դեբեդ գյուղերի անասունների մոտ դաբաղ չի ախտորոշվել: Փորձաքննության արդյունքների մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նրա խոսքով, մի քանի անասունների մոտ հայտնաբերվել է ոչ վարակիչ հիվանդություն, մի քանի կենդանի կրծի շրջանում վերքեր է ունեցել:
Հանրապետության այլ համայնքներից, ըստ Ն. Առաքելյանի, դաբաղի վերաբերյալ ահազանգեր չեն եղել: Ծառայության տեսուչներն ամեն դեպքում այցելել են Դսեղի ու Դեբեդի հարակից գյուղեր, սակայն հիվանդության դեպք չի գրանցվել:
Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը Panorama.am-ին ասաց, որ իրեն ոչ ոք նմուշառման արդյունքների մասին տեղյակ չի պահել:
«Գյուղում անասունների անկում չի եղել: Հիվանդությունը նահանջել է»,-ասաց համայնքի ղեկավարը: