ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել է «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի կոնգրեսի դիվանագետների կողմից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Սուդանի հասցեին:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թուրքիայում ոչ սուննի մահմեդականները պետության կողմից պաշտպանված չեն: Մասնավորապես տեղի ալևիները, հրեաները, ինչպես նաև բողոքականները մշտապես սպառնալիքներ են ստանում:
«Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են սահմանափակել կրոնական փոքրամասնություն ներկայացնող որոշ խմբերի իրավունքները: Որոշ կրոնական համայնքներ շարունակում են պետության հետ իրենց անշարժ գույքերի վերաբերյալ խնդիրներ ունենալ»,-ասել է Թիլլերսոնը:
Վերջինիս նաև խոսել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալության մասին: Նա վերջինիս ձերբակալությունը որակել է որպես անօրինական քայլ:
«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Նշվել է, որ պետությունը փորձում է միջամտել ընտրություններին:
Բացի այդ հիշատակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում եկեղեցիների պետականացմանը: Մասնավորապես նշվել է, որ սպասվում էր, որ շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ վնաս կրելուց հետո, այդ եկեղեցիները կվերադարձվեին համապատասխան համայնքների հիմնադրամներին:
«Ոչ մահմեդական խմբերի մեծ մասը ապրում են Ստամբուլում և այլ խոշոր քաղաքներում: Հստակ թվերը չգիտենք, բայց համայնքների ներկայացրած տվյալներով Թուրքիայում ապրում է 90 հազար հայ, որից 60 հազար են հանդիսանում Թուրքիայի քաղաքացի, մնացած 30 հազարը անօրինական կարգավիճակով է գտնվում երկրում: Մնացած ոչ մահմեդական համայնքների թվերը հետևյալն են. 17հազար հրեա, 2 5 հազար կաթոլիկ հույն, 25 հազար ուղղափառ ասորի, 22 հազար եզդի, 15 հազար ռուս, 5000 եհովայի վկա, 2000 ուղղափառ հույն»,-նշված է եղել զեկույցում:
Վերջում անդրադարձ է կատարվել նաև Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարի ՝ «Քամփ Արմեն»-ի՝ հայկական համայնքին վերադարձնելու հարցին: Նշվել է, որ այն վերադարձնելու համար պահանջվեց ուղիղ 175 օր:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը հանդիպել է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի փաստաբանին
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Ստամբուլում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարը կդառնա երիտասարդության կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան