ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը 2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։
«Սա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից պարտատոմսերի առաջին թողարկումն է, սակայն այսուհետ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սրանով մենք նպատակ ունենք մեր լուման ևս ներդնել մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ մշտապես ունենալով ազատ շրջանառվող պարտատոմսեր: Մեր հաճախորդների համար բանկի պարտատոմսերը կլինեն խնայողությունների և ներդրումների այլընտրանք, իսկ տեղաբաշխման արդյունքում բանկի կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատվածի վարկավորմանը»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։
Բանկի մարքեթինգի բաժնից մանրամասնում են, որ մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 5, իսկ առավելագույնը՝ 10,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 18-ը։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար
Պարտատոմսերի ազդագիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան