Հանձնարարվել է նյութեր նախապատրաստել Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. «ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը:
Վերջինիս կապակցությամբ երեկ ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Փաստաբան Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին