Արտավանի հրդեհը մարվել է
Այսօր՝ ժամը 09:24-ին, Արտավան գյուղի հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:
Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:
Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ
- ԱԻՆ. Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- ԱԻՆ. Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
- Արտավանը երեկվանից լույս ունի
- Վայոց Ձորի անտառի հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել
- Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
- Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- Վայոց Ձորում հրդեհն արագորեն տարածվում է
- Վայոց Ձորում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը հասել է 250 հա-ի
- Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են նաև ջրամբարի պաշարները