Մանե Թանդիլյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք»-ի օրակարգում է. «Առավոտ»
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դաշինքի անդամների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո գործընթացը չի կասեցվել, պարզապես դանդաղել է` քաղաքական սեզոնով պայմանավորված:
«ԵԼՔ դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ, և միանգամայն բնական էր, որ գալու է ժամանակը այդ սխալը շտկելու համար։ Ինչպես և ավելի ուշ հայտարարեցինք, սեպտեմբերին այդ հարցի քննարկումը մեզ համար առաջնային է լինելու։ Հնչեցված հայտարարություններին հաջորդել և հաջորդելու են ներդաշինքային քննարկումներ, որոնց արդյունքների մասին մանրամասն կխոսենք, երբ դրանք լինեն։ Որևէ գործընթաց չի կասեցվել, պարզապես դանդաղել է քաղաքական սեզոնով պայմանավորված»,-ասել է պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին