Երթևեկությունը Լարսով արգելվում է գիշերային ժամերին
Մեքենաների երթևեկությունը ռուս-վրացական սահման տանող ճանապարհի վրա ամբողջությամբ արգելվում է գիշերային ժամերին: Jnews-ի փոխանցմամբ, հաղորդում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
«134-135 կմ հատվածում (Դարիալի կիրճում) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գիշերը 00:00-ից մինչ առավոտյան 06:00-ն չի թույլատրվում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ օրվա մնացած ժամերին մեքենաների երթևեկությունը թույլատրվում է առանց կանգառի ռեժիմով», – նշված է Գործակալության հաղորդագրությունում:
Ռեժիմի պահպանմանը կհետևի ոստիկանությունը:
Դարիալի կիրճում ճանապարհային երթևեկությունը կասեցվել է մեկ օր առաջ, Վրաստանի տարածքում Թերեք գետի ջրի մակարդակի աճի պատճառով: Ավելի ուշ, Շրջակա միջավայրի Ազգային գործակալությունը հաղորդեց, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վրա կան սելավային փլվածքներ:
Երթևեկությունը վերականգնվել է երեկոյան օգոստոսի 14-ին: Թե որքան կշարունակվեն սահմանափակումները, դեռ հայտնի չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան