Տաջիկստանի ԿԳ նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցական հագուստ գնել տեղական արտադրողներից
Տաջիկստանում դպրոցական տղաներին արգելել են մորուք պահել, երկար մազեր ունենալ: Որոշումը հրապարակվել է այդ երկրի կրթության և գիտության նախարարության պաշտոնական էջում:
ԿԳՆ-ում նշել են, որ այդ կանոններին հետևելը կապահովի հավասարություն կրթական հաստատություններում սովորողների միջև: Բացի այդ սահմանված են նաև հագուստին ներկայացվող պահանջները: Այն պետք է կարված լինի բամբակե, բրդյա ու մետաքսե գործվածքներից, երեխաների առողջությանը չվնասելու համար չի կարելի կրել սինթետիկ կտորից կարված հագուստ:
Դպրոցներում աղջիկներին արգելվում է հիջաբ կրել, կարճ ու նեղ կիսաշրջազգեստներ: Արգելվում է երկուսից ավելի ականջօղ ունենալ ականաջին, օղեր կրել մարմնի այլ մասերին, արգելվում է դպրոց գնալ դիմահարդարված:
Աղջիկներն ու տղաները չեն կարող մաշված ջինսերով դպրոց գնալ, արգելվում է գովազդային նկարներով կամ այլ պետությունների խորհրդանիշերի պատկերներով շապիկներ կրելը: Սպորտային հագուստ թույլատրվում է միայն ֆիզկուլտուրա առարկայի դասին կամ էլ շաբաթօրյակներին:
Տղաները չպետք է ունենան երկար եղունգներ, կրեն մատանի կամ ականջօղ:
ԿԳ նախարարությունը նաև խորհուրդ է տալիս դպրոցական համազգեստ գնել տեղական արտադրողներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան