ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում սկսնակների համար
«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը «Ինստիգեյթ Դիզայն» և «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։
Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ Դիզայնի» և «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության աշխատակիցները։
ԻՏՁՄ հանրային կապերից տեղեկացնում են, որ 57 դիմորդներից հարցազրույցների միջոցով ընտրվել է 22 ուսանող, որոնք մինչ օրս անցնում են համապատասխան վերապատրաստում։
Դասընթացների նպատակն է ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին, պատրաստել կադրեր Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար։
«Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նշել է, որ դասընթացները բավականին մեծ արդյունք են գրանցել։ Արդեն իսկ որոշվել է, որ 17 ուսանող աշխատանքի կանցնի նշված ընկերություններում։
Կազմակերպիչները, հաշվի առնելով դասընթացների արդյունավետությունը, որոշում են ընդունել նույն ձևաչափով և համագործակցությամբ շարունակել դասընթացները, դրանք ամենայն հավանականությամբ կվերսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան