Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը:
Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է ավտոկայանատեղի, տեղադրվել են աղբամաններ:
«Զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող Տառերի պուրակի տարածքի և հարակից ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի
Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը»,-հայտնում են նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան