Իսպանիայում զբոսաշրջիկները սպանել են դելֆինի ձագին՝ հանուն սելֆիի
Իսպանիայի ափերից մեկում դելֆինի ձագ է ստակել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները նրա հետ սկսել են սելֆի անել: Այդ մասին տեղեկացրել է ծովային կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Equinac կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում:
Դեպքը պատահել է օգոստոսի 11-ին Անդալուսիիում: Մորը կորցրած փոքրիկ կենդանին հայտնվել էր ափի ծանծաղուտներում:
Հանգստացողները կենդանուն ջրից դուրս են բերել, սկսել են նրա հետ լուսանկարվել, շոյել: 15 րոպե անց դեպքի վայր են հասել կազմակերպության փրկարարները, սակայն կենդանին արդեն մահացած է եղել:
Փորձագետների խոսքով, կենդանին ուժասպառ է եղել, ուժեղ սթրեսի է ենթարկվել: Շոկը բացասաբար է ազդել նրա սիրտանոթային ու շնչառական համակարգի վրա, ինչն էլ հանգեցրել է մահվան:
Կազմակերպությունից նշում են, որ զբոսաշրջիկները պետք է շտապ կարգով փրկարարներ կանչեին, ոչ թե սկսեին լուսանկարվել: Դելիֆինը մարդկային հետաքրքրասիրության զոհ է դարձել:
Լուսանկարները՝ կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան