6 մլն դրամի տուգանք՝ տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։
ՇՎՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ի դրությամբ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է ստուգումներ իրականացնելու 112 հրաման: Նույն ժամանակահատվածի տվյալներով, դրանք ավարված են 72 տնտեսվարող սուբյեկտներում։
Ստուգումներն ընդգրկել են ոչ պարենային շուկայի տարբեր ոլորտներ։ Մասնավորապես, ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող (ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների և քսայուղեր իրացնող՝ համապատասխանիաբար 5 և 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։ Ստուգվել են նաև էլեկտրական սարքավորումներ, լաքեր ու ներկեր, օդաճնշական դողեր, օծանելիք, շինապակիներ իրացնող և այլ ընկերություններ։
18 տնտեսվարողների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Մյուսների մոտ, ըստ ԵԱՏՄ և ազգային տեխկանոնակարգերի, հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ մակնշման պահանջների անհամապատասխանություն, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայություն, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցում, դիզվառելիքի որակի անհամապատասխանություն։
Նշանակվել են տուգանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան