Գերմանական «Air Berlin» խոշորագույն ավիակոնցեռնը սնանկ է ճանաչվել
Գերմանիայում իր մեծությամբ երկրորդ ավիակոնցեռնը՝ «Air Berlin»-ը, հայտարարություն է տարածել իր սնանկացման մասին: Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը:
Սննկացման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Etihad Airways»-ը, հրաժարվել է վնասով աշխատող ավիափոխադրողի հետագա ֆինանսավորումից:
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի ու տրանսպորտի նախարարությունների համատեղ հայտարարությունից պարզ է դառնում, որ «Air Berlin»-ը այժմ բանակցություններ է վարում իր մասնաճյուղերի վաճառքի շուրջ: «Air Berlin»-ի հետ բանակցություններ վարելու մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի ամենախոշոր ավիակոնցեռնը՝ «Lufthansa»-ն:
Իսկ էկոնոմիայի նախարար Բրիդգաս Ցիպրիսի խոսքով, սկզբնական շրջանում վերակազմավորման համար կառավարությունը ավիափոխադրողին վարկ կտրամադրի 150 միլիոն եվրոյի չափով, որպեսզի ընկերությունը կարողանա կանոնավոր թռիչքներ ապահովել առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Նախորդ տարվա արդյունքներքով, ընկերության վնասը կազմել է 800 միլիոն եվրո:
«Air Berlin»-ը հայտարարում է, որ մինչ այս արդեն իսկ ձեռք բերված բոլոր տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ թռիչքների գրաֆիկը փոփոխության չի ենթարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան