![](https://panorama.am/news_images/608/1821005_1/53.thumb.png)
Մակրոնը Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել ֆրանսիացի ուսանողի ձերբակալության կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ձերբակալությանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհանգստացած է ուսանողի կալանավորմամբ:
Մակրոնը հույս է հայտնել, որ Բուրոյին հնարավորություն կտրվի վայրկյան առաջ հայրենիք վերադառնալ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ թեմայի վերաբերյալ ևս մեկ զրույց ունենալ:
Աղբյուրը նշում է, Լուպ Բուրոն, ով լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար, ձերբակալվել է hուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս:
Ուսանողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)