Նիգերիայում ահաբեկչության զոհ է դարձել 27 մարդ
Առնվազն 27 մարդ զոհվել և 83-ը վիրավորվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունից: Ահաբեկչության մեջ կասկածվում են «Բոկո Հարամի» զինյալները:
Life.ru-ն գրում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ կին մահապարտն իրեն պայթեցրել է Կոնդուգա գյուղում, որն իշխանական ուժերի և իսլամիստական խմբերի միջև հակամարտության էպիկենտրոնն է:
Եվս երկու մահապարտ-ահաբեկիչ իրենց պայթեցրել են փախստականների ճամբարի մոտ գտնվող շուկայի դարպասների մոտ: Չնայած ստացված վիրավորումներին՝ այնտեղ ոչ ոք չի զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան