էնտերովիրուսային վարակների եզակի դեպքեր են արձանագրվում. Լիանա Թորոսյան
Այսօր հանրապետությունում էնտերովիրուսային վարակների եզակի դեպքեր են արձանագրվում, իրավիճակը բարվոք է»,- այս մասին Panorama.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ բուն էնտերովիրուսների աշխուժացումը նկատվել էր հունիս-հուլիս ամիսներին, իսկ օգոստոսին որևէ սրացում, զանգվածային դեպքեր չկան։
Անդրադառնալով էնտերովիրուսների խմբի մեջ մտնող կոկսակի վարակին, որով վերջին շրջանում Թուրքիայում բազմաթիվ մարդիկ էին վարակվել, Լիանա Թորոսյանն ասաց. «Այս խմբի մեջ մտնող կոկսակի վարակի կլինիկական ախտորոշումներն են տիպիկ ցանավորումն ու աղիքային երևույթների առկայությունը։ Ընդհանուր էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային խանգարումների ախտանշաններով»:
Ինչ վերաբերում է հիմա աղիքային ինֆեկցիաներին՝ ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետը նշեց, որ սեզոնային հիվանդացությունը նախորդ տարվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Կոկսակի վիրուսի դեպքեր են արձանագրվել նաև Հայաստանում
- Թուրքիան թաքցնում է հանգստավայրերում Կոկսակի վտանգավոր վիրուսի համաճարակը
- Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա երկու նորածիններ արյան վարակում են ստացել
- Թուրքիայում հանգստացող ուկրաինացի ընտանիքը վտանգավոր վիրուսով է վարակվել
- ԱՆ-ն խորհուրդները՝ աղիքային վարակներից խուսափելու համար
- Վարակաբան. Աղիքային ինֆեկցիաների առումով այս ամառ բարվոք վիճակ էր
- Աղիքային ինֆեկցիաների առումով այս տարի իրավիճակը համեմատաբար հանգիստ է. մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա