Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրերից 7-ի պարտիաները:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր:
4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարն անցնում է անզիջում պայքարում: Խաղացված 49 պարտիաներից 39-ը ունեցել են հաղթանակ ավարտ:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենա օգոստոսի 17-ին:
1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հարությունյանը գլխավորում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի աղյուսակը
- Տիգրան Հարությունյանը 7 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան