Մեծ աշխատանք է կատարվել, բայց ցուցանիշները նախատեսվածից ցածր են. Ամիրյան
Մշակույթի նախարարությունում կիսամյակային հաշվետվությունների շրջան է։ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքի վեց ամիսների հանրագումարով այսօր ներկայացել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:
Վերջինի ֆինանսական ցուցանիշներին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն ասել է. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակը լավ է, ակնհայտ է, որ մեծ աշխատանք է կատարվել, բայց ցուցանիշները նախատեսվածից ցածր են»:
Գյումրու թատրոնի երիտասարդ ղեկավարներին՝ տնօրեն Տիգրան Վիրաբյանին ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին ուղղված խոսքում նախարարը նաև ընդգծել է. «Սպասելիքները ձեր թիմից շատ ավելին են: Եթե այլ թատրոնների դեպքում այս ցուցանիշները մեզ կարող էին բավարարել , անգամ՝ ուրախացնել, ապա այս դեպքում պետք է ասեմ՝ քի՛չ է, որովհետև ձեր «բեռը» ծանր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան