Թուրքիայում հաքերների հատուկ ուսուցում կկազմակերպվի
Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությունը (BTK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների միությունը (TBD) համատեղ նախաձեռնությամբ կպայքարեն հետզհետե աճող կիբեր հարձակումների դեմ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, երկու ընկերությունները համատեղ գիտաժողով և հաքերության դասեր կկազմակերպեն: Գիտաժողովին կմասնակցեն Թուրքիայի 10 համալսարանների ռեկտորները, կքննարկվեն կիբեր անվտանգությունը որպես մասնագիտություն դասավանդմանը վերաբերող խնդիրներ:
Այս առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների միության նախագահ Ռահմի Աքթեփեն նշել է, որ ռեկտորների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-21-ին:
«Մենք համոզված ենք, որ մարդկանց կրթելու, տեղեկատվական տեխնոլոգիաներից գիտակից և կրթված կերպով օգտվող օգտատերեր դաստիարակելու համար միջնակարգ և ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին պետք է հավելել ծածակագիր գրելու, ինտերնետից և սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու դասընթացներ: Այս ոլորտում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով մեր ընկերությունը աշխատում է շուրջ 20.000 ուսանողի ծրագրավորման դասընթացներ ներառող սոցիալական նախագծի վրա», - նշել է Աքթեփեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան