Լավրով. Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են
Մոսկվան նկատում է, որ վերջին հայտարարություններում Վաշինգտոնի ու Պհենյանի հռետորաբանությունն ավելի հանգիստ է դարձել:
«Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները մի փոքր սառել են»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կորեական թերակզում իրավիճակը շիկացավ, երբ ԱՄՆ ու Հյուսիսային Կորեան սկսեցին կտրուկ հայտարարություններ փոխանակել: Հյուսիսային Կորեան խոստացավ բալիստիկ հրթիռներ ուղարկել Գուամ, որտեղ տեղակայված են ամերիկյան Անդերսեն ավիաբազան ու Ափրա Հարբոր ռազմածովային բազան:
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, եթե Կիմ Չեն Ինը որևէ բան անի Գուամի հետ, ապա Հյուսիսային Կորեայի հետ կպատահի մի բան, որը դեռ ոչ մեկ չի տեսել:
Լավրովն ասել է, որ մասնագետների հաշվարկով, եթե ռազմական գործողություններ սկսեն, ապա տարածաշրջանում տուժելու են հարյուր հազարավոր մարդիկ:
Հարակից հրապարակումներ`
- Երեք օրում Հյուսիսային Կորեայի զինված ուժեր մտնելու համար դիմել է 3.5 մլն մարդ
- ԵՄ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից կարգելի իր քաղաքացիներին մտնել Հյուսիսային Կորեա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին