Լոռիում հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգնությամբ
Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում բռնկված հրդեհը մարվել է։ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հրդեհի մարման աշխատանքների համար կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:
Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:
Այրվել է մոտ 10000 քմ խոտածածկ տարածք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան